Այս թեման քննարկման առարկա է բարձր մակարդակի շփումների ժամանակ. Զախարովան` ՀՀ ՍԴ-ի` Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշման մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Հռոմի ստատուտի վերաբերյալ:
«Այս թեման քննարկման առարկա է բարձր մակարդակի շփումների ժամանակ՝ ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում։
Ես հարկ չեմ համարում հրապարակել այդ շփումների մանրամասները: Մենք ենթադրում ենք, որ այդ հարցը կկարգավորվի դաշնակցային և փոխընդունելի ձևով»,- նշել է Զախարովան։










