Լուկաշենկոն ասել է, որ, որպես նախագահ, լեսբուհիներին «ներում է»

18:40 • 31.03.23

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայրենակիցներին և Ազգային ժողովին ուղղված ուղերձում խոսել է գեյերի և լեսբուհիների մասին։ Այս մասին գրում է gazeta.ru-ն:

«Որպես նախագահ՝ աղջիկներին (լեսբուհիներին) ես ներում եմ: Նշանակում է՝ մենք ինչ-որ տեղ թերացել ենք: Ինչ վերաբերում է գեյերին, նրանք այլասերվածներ են, ամենավերջին զզվելիությունը»,- ասել է երկրի ղեկավարը:

Միևնույն ժամանակ Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսում, այդ թվում՝ իշխանության մեջ, շատ են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ և նրանց աշխատանքը, ըստ իրեն տրամադրված տվյալների, առանձնանում է անթերի որակով։

«Աստված տա՝ նրանք, ովքեր գեյ չեն, նրանց պես աշխատեն: Ոչ մի բացասական բնութագիր չի եղել, ոչ մի...ես ստուգել եմ տարբեր ուղղություններով»,- ասել է նախագահը։

Այդուհանդերձ, Բելառուսի ղեկավարը կարծում է, որ հասարակության մեջ այդ «զզվելի հարաբերությունների» քարոզչությունը չպետք է լինի։