Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար

12:33 • 31.03.23

Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջեւ։ Աղբյուրի հաղորդմամբ՝ քաշքշուկ է եղել, պատգամավորները նույնիսկ հարվածել են իրար, տալիս են Արծվիկ Մինասյանի եւ հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի անունները։

Tert.am-ը կապ հաստատեց ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ, ով հաստատեց միջադեպը՝ ասելով, որ մանրամասների չի տիրապետում:

Նշենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն «Ազատությանը» փոխանցել էր, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅ Դաշնակցության անդամ Մհեր Սահակյանը քննարկման ժամանակ հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, մարմնական վնասվածք պատճառել։