Վայոց ձորի, Լոռու, Կոտայքի մարզերում և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում, «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է

14:40 • 01.04.23

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սյունիքի մարզի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Վայոց ձորի, Լոռու, Կոտայքի մարզերում և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է: