Ալեն Սիմոնյանը Կասկադում թքել է իրեն «դավաճան» անվանած քաղաքացու վրա

18:58 • 02.04.23

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանի կենտրոնում՝ Կասկադում, թքել է իրեն «դավաճան» անվանած քաղաքացու աչքին, ինչի մասին ֆեյսբուքյան էջով ուղիղ եթերի ժամանակ պատմել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: Վերջինս «Հայստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի հետ ոստիկանության բաժնի մոտ էր գնացել միջադեպից հետո ոստիկանություն տարված քաղաքացու՝ Կարեն Մկրտչյանի իրավունքները պաշտպանելու համար: 

«Երևանի կենտրոնում՝ Կասկադում, հայրենադարձ Կարեն Մկրտչյանը՝ տեսնելով  ԱԺ նախագահին նրա ուղղությամբ բացականչել է այն, ինչ գոռում են բոլորը՝ «դավաճան»: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն իր թիկնապահներին կարգադրել է գալ և բռնել Կարենի ձեռքերը, թիկնապահները կատարել են Ալենի հրահանգը, որից հետո անձամբ մոտեցել է անձամբ Ալեն Սիմոնյանը, պատասան հայհոյանք հնչեցրել Կարենի հասցեին, ընդ որում շատ կեղտոտ հահոյանք և դրանից հետո թքել է քաղաքացու աչքին: Սա նա արել է՝ օգտվելով առիթից, որ քաղաքացուն պահում են նրա բազմաթիվ թիկնապահերը: Դրանից հետո թիկնապահները պահել են Կարենին՝ մինչև ժամանի ոստիկանությունը: Կարենը բերվել է ոստիկանություն, որտեղնրա անձը ճշտելուց հետո բաց են թողել նրան»,- պատմել է Մամիջանյանը:

Հավելենք, որ Կարեն Մկրտչյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպին՝ գրելով հետևյալը.«Իմ երեսը՝ ՀՀ Ազգային Ժողովի նախագահի՝ երեսիս թքելուց հետո...«դավաճանը քո մամադ է» ասեց թքելուց առաջ, մինչ անվտանգության երկու աշխատակիցներ ինձ երկու թևերիցս բռնել էին: Այս է ՀՀ դավաճան իշխանության իրական երեսը: Եվ այս մակարդակի վախկոտնե՞րն են Արցախն ու Հայաստանը պաշտպանելու թուրքից»:

Լուսանկարում Կարեն Մկրտչյանն է

Возможно, это крупный план (1 человек)