Թուրքիայում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

11:52 • 02.04.23

Թուրքիայի հյուսիսում գտնվող Քասթամոնուի նահանգում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD):

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 00:24-ին:

Օջախը գտնվել է 11,83 կմ խորության վրա։