Իրանը կանխել է ամերիկյան հետախուզական ինքնաթիռի ներխուժումը երկրի օդային տարածք
Իրանում հայտնել են, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի EP-3E ինքնաթիռը ներխուժել է երկրի օդային տարածք, հայտնում է ԻՌՆԱգործակալությունը։
Այն բանից հետո, երբ ամերիկյան ինքնաթիռը մտել է Իրանի ջրային տարածքի օդային տարածք, երկրի ռազմածովային ուժերը նախազգուշացրել են, որպեսզի կանխեն դրա ներխուժումը երկրի օդային տարածք առանց թույլտվության։
«Երբ ԱՄՆ ռազմածովային ուժերի EP-3E ինքնաթիռը եղել է Իրանի տարածքային ջրերի վրա, ռազմածովային ուժերի հրամանատարությունը նախազգուշացում է ուղարկել, որպեսզի կանխի դրա մուտքը երկրի օդային տարածք առանց թույլտվության»,- ասված է Իրանի ռազմածովային ուժերի տարածած հայտարարության մեջ։
Գործակալությունը նաև հավելել է, որ վերը նշված ինքնաթիռը հետախուզական է, որի պարտականությունների մեջ է մտնում ինֆորմացիայի և տվյալների հավաքագրումը։










