Սանկտ Պետերբուրգում պայթյուն է որոտացել. զոհվել է ռազմական թղթակից Վլադլեն Տատարսկին

21:57 • 02.04.23

Սանկտ Պետերբուրգի Street Food Bar №1 բարում պայթյուն է որոտացել, տուժել է 15 մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Ավելի ուշ ՌԴ ՆԳՆ-ն պարզաբանել է, որ տուժել է 16 մարդ։ Մեկ մարդ զոհվել է, ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ դա ռազմական թղթակից Վլադլեն Տատարսկին է:

Ըստ տեղեկությունների՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը թաքցված է եղել արձանի մեջ, որը միջոցառման մասնակիցներից մեկը նվիրել է պարոն Տատարսկուն։

Պայթյունի ուժգնությունը կազմել է ավելի քան 200 գ տրոտիլ, ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններում։