ԱՄՆ-ում ավերիչ փոթորիկների ու տորնադոների զոհերի թիվը հասել է 26-ի

12:54 • 02.04.23

ԱՄՆ-ում ավերիչ փոթորիկների ու ուժգին տորնադոների պատճառով զոհվել է 26 մարդ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Ըստ AP-ի՝ 8 նահանգում մոլեգնող աղետի հետևանքով ավերվել են բնակելի շենքեր, ենթակառուցվածքային մի շարք օբյեկտներ, այդ թվում՝ դպրոց, եկեղեցի և թատրոն։

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Արկանզասում, Ինդիանայում և Թենեսիում։