Այ հիմա դատարանի վճռով Գ.Ս.-ից հօգուտ ինձ կբռնագանձվի բավական մեծ գումար. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել լրատվամիջոցներով իր դեմ կեղծ տեղեկություն և զրպարտություն տարածելու վերաբերյալ դատարանում տարած հաղթանակի մասին՝ տեղեկացնելով, որ, դատարանի վճռով, փոխհատուցում է ստանալու:
«Լրատվամիջոցներով իմ դեմ կեղծ տեղեկություն և զրպարտություն տարածելու վերաբերյալ դատարանում տարած հերթական հաղթանակն Է սա: Թե բա ես իբր բուքմեյքերական ընկերությունից գումար եմ ստացել: Այ հիմա դատարանի վճռով Գ.Ս.-ից հօգուտ ինձ կբռնագանձվի բավական մեծ գումար: Նաև հրապարակայնորեն պարտավոր է հերքել:
Շուրջ 10 հայց էլ այս պահին դատարանում է: Իմ մասին լուրջ դեմքի արտահայտությունով ստեր, հեքիաթներ և բամբասանքներ հրապարակելիս՝ հիշեք, որ ես դրանք չեմ հանդուրժելու», գրել է Ալեն Սիմոնյանը:










