Կյանքից հեռացել է դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը:
Այս մասին տեղեկացնում են Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից։
Նշենք, որ Լուսինե Կիրակոսյանը մարտի 17-ից սկսած գտնվում էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում:
Դերասանուհուն վերջին հրաժեշտը տեղի կունենա ապրիլի 4-ին 14։00-15։30 Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։
Իսկ հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 5-ին Գյումրիում։











