Չեռնոգորիան նոր նախագահ ունի. Յակով Միլատովիչը հաղթեց նախագահական ընտրություններում

12:02 • 03.04.23

Չեռնոգորիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը հաղթել է էկոնոմիկայի նախկին նախարար Յակով Միլատովիչը։ Արդյունքում՝ երկիրն այլևս չի ղեկավարի գործող նախագահ Միլո Ջուկանովիչը: Վերջինս արդեն շնորհավորել է Միլատովիչին հաղթանակի առիթով: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Միլատովիչը ստացել է ձայների ավելի քան 60 տոկոսը։