1 զոհ, 4 վիրավոր. վթար Գարեգին Նժդեհի և Ֆրունզեի փողոցների խաչմերուկում

14:06 • 03.04.23

Ապրիլի 1-ին` ժամը 06:50-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Ֆրունզեի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Վարորդները և «Ռենոյի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Ռենոյի» 48-ամյա ուղևորուհի Հասմիկ Սարգսյանը մահացել է:


Կատարվում է նախաքննություն։