«Նշանակման վայրը՝ Porsche Երևան»-ը ներկայացավ իր նոր և անչափ խոստումնալից սրահով․ ժամանակակից մոդելներով հագեցած նոր կոնցեպտ՝ Porsche էնտուզիաստների համար

15:28 • 03.04.23

«Պորշե Կենտրոն Երևան»-ը արմատական վերափոխումներից հետո նշեց «Նշանակման վայրը՝ Պորշե» նոր դիազայներական կոնցեպտով սրահի վերաբացումը՝ դառնալով «Պորշե» համայնքի ժամանակակից հանդիպման վայրը Հայաստանում։

«Նշանակման վայրը՝ Պորշե»-ն իրենից ներկայացնում է նոր դիզայներական կոնցեպտ, հաճախորդների բարելավված փորձառություն և գրավիչ թվային ապրելակերպ։ Նոր կոնցեպտի նպատակն է դարձնել «Պորշե» կենտրոնը կարևոր հավաքատեղի՝ «Պորշե»-ի սեփականատերերի, երկրպագուների և էնտուզիաստների համար։ Կենտրոնը նախկինում գլխավորապես ապրանքակենտրոն էր, այժմ սակայն, վերափոխվելուց հետո, սրահը դարձել է հաճախորդակենտրոն։

«Պորշե» կենտրոնների շարքում «Նշանակման վայրը՝ Պորշե» նոր կոնցեպտը առաջիններից է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում։ «Պորշե» կենտրոնի գործող ֆունկցիոնալ դիրքավորումը և ծառայությունները զգալիորեն բարելավվել են՝ հաճախորդների համար  հարմարավետ սպասարկում ապահովելու նպատակով։

«Պորշե»-ի պաշտոնական ներկայացուցչությունը Հայաստանում 2003 թվականից ի վեր իր հաճախորդներին է տրամադրում բարձրակարգ սպասարկում և խորհրդատվություն, ինչպես նաև առաջարկում է նոր «Պորշե» մեքենաների արտակարգ ընտրություն։

«Պորշե Կենտրոն Երևան»-ի գլխավոր տնօրեն Արտեմ Սիմոնյանը ընդգծում է, որ այս արմատական վերափոխման նպատակներից մեկն է լինել ժամանակակից հանդիպումների վայր՝ «Պորշե»-ի էնտուզիաստների համար։

«Նշանակման վայրը՝ Պորշե»-ն մեր վերափոխման անկյունքարն է, այս քայլով մենք նայում ենք դեպի ապագա։ Մեր վերաբացված կենտրոնը վայր է, ուր համատեղվում են ֆիզիկականը  և թվայինը, ուր մեր հաճախորդներն ու երկրպագուները կարող են զգալ «Պորշե» ապրանքանիշը ինչպես վիրտուալ, այնպես էլ  փաստացի՝ տեղում»,- ասաց «Պորշե Կենտրոն Երևան»-ի գլխավոր տնօրեն Արտեմ Սիմոնյանը։

Նորացված կենտրոնում  առկա են տարբեր թվային սենսորային սարքեր, տարբեր ինտերակտիվ մոդուլներ, փոփոխական հոսանքի լիցքավորման սարքեր, ինչպես ցուցասրահի տարածքում, այնպես էլ դրսում, որոնք հնարավորություն են տալիս սպասարկել նաև էլեկտրական մոդելները։ Սրահն ունի նաև ժամանակակից տեխսպասրակման կենտրոն։

«Ինձ համար պատիվ է գտնվել այստեղ մի այնպիսի հատուկ առիթով, ինչպիսին է «Նշանակման վայրը՝ Պորշե Երևան»-ի վերաբացումը։ Նոր «Պորշե Կենտրոն Երևան»-ը  Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի առաջին վայրերից է, որը համապատասխանում է «Նշանակման վայրը՝ Պորշե»–ի կոնցեպտին։ Շուտով ողջ աշխարհի վաճառքային կենտրոնները կհետևեն Երևանի օրինակին։ «Նշանակման վայրը՝ Պորշե» կոնցեպտի ներքո մեր կենտրոնները վերածվում են «Պորշե» համայնքի անդամների համար ժամանակակից հավաքատեղիների, որտեղ այս բրենդի սիրահարները կարող են հանդիպել միմյանց։ Այստեղ երազանքներն իրականանում են»,- շեշտում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում «Պորշե»-ի մարկետինգի տնօրեն Կոլաս Հենկեսը՝ ընդգծելով, որ «Նշանակման վայրը՝ Պորշե» կոնցեպտը հիմնվել է հաճախորդների հետ շփումները առավել արդիական դարձնելու նպատալկով։

Տարբեր թեմատիկ մոդուլների միջոցով, ինչպիսիք են «Highlight Car», «E-Performance» –ը և «Certified Pre-owned cars»-ը, Պորշեն հաճախորդի համար ստեղծում է ամբողջական ճանապարհորդություն և իրական նշանակման վայր։

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի «Պորշե»-ի տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Կորոլովն ընդգծում է, որ նոր Պորշե Կենտրոն Երևանը «Պորշե»-ի համաշխարահային ռազմավարության մի մասն է կազմում։

«Այս կոնցեպտը հնարավորություն է ընձեռնում առավել մոտիկից ծանոթանալ մեր ապրանքատեսակներին և համատեղում է երկու աշխարհներներ՝ ֆիզիկական ու թվային։ Հիմա Երևանում արդեն ինքներդ կարող եք տեսնել, թե դա ինչ է նշանակում․ բաց և հյուընկալ միջավայր անմիջապես շենքի դրսից, ադապտացվող թեմատիկ մոդուլներ, որոնք արտահայտում են մեր ապրանքների և բրենդի շունչը, թվային լուծումներ, որոնք նոր որակ են հաղորդում հաճախորդի փորձառությանը։ Այստեղ «Պորշե»-ն շատ սիրված բրենդ է և մեր նատակն է ապրանքանիշը ավելի մոտեցնել Հայաստանի երկրպագուներին»,- ասաց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի «Պորշե»-ի տարածաշրջանային ղեկավարը։

Սերգեյ Կորոլովն անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞վ է հայաստանյան շուկան գրավել «Պորշե»-ին, առանձնացրեց այն հանգամանքը, որ դրա հիմքում հայ երկրպագուների սերն է դեպի այս բրենդը։

Տարբեր թեմատիկ մոդուլների միջոցով, ինչպիսիք են «Highlight Car», «E-Performance» –ը և «Certified Pre owned cars»-ը, «Պորշե»-ն հաճախորդի համար ստեղծում է ամբողջական ճանապարհորդություն և իրական նշանակման վայր։

«Պորշե Կենտրոն Երևան»-ը նաև հագեցած է «Պորշե»-ի համաշխարհային չափանիշներին համապատասխանող  թետավորման գործիքներով և  սպասարկման սարքավորումներով։ Թիմը յուրաքանչյուր հաճախորդի պատրաստ է տեղում առաջարկել խորհրդատվություն՝ տեսակների ամբողջ սպեկտրի վերաբերյալ։

«Պորշե»-ի մոդելները ամբողջովին համապատասխանեցված ու հարմարեցված են Հայաստանի լեռնային, քարքարոտ ճանապարհներին ու միջավայրին։

«Մենք 2003 թ-ին չէինք բացվի, եթե չլիներ «Կայեն» արտաճանապարհային մոդելը։ Այդ ժամանակ հենց «Կայեն»- ը օգնեց մեզ կայանալ այստեղ։ Հայաստանյան շուկա ներկվող բոլոր «Պորշե» մեքենաները վատ  ճանապարհների համար մասնակիորեն ադապտացված մեքենաներ են։ Օրինակ՝ «Պորշե» սիրտը հանդիսացող  911-մոդելը, որը համարվում է ամենօրյա օգտագործման մեքենա, ստեծվել է՝ հիմքում ունենալով ճանապարհային խնդիրների ողջ ադապտացիան»,- շեշտում է «Պորշե Կենտրոն Երևան»-ի գլխավոր տնօրեն Արտեմ Սիմոնյանը։

Նոր վերաբացված սրահում հաճախորդը հնարավորություն ունի պավիրել իր երազանքի մոդելը և այն 6 ամսվա ընթացքում կհասնի իր ապագա տիրոջը։

Նոր դիզայնով արդիականացված «Պորշե Կենտրոն Երևան»-ը գտնվում է Ծովակալ Իսակովի պող․ 32/1հասեում։ Այն ներառում է սպասարկման սրահ, գրասենյակներ և ցուցասրահ։ Վերջինը բաժանված է մոդուլների․ «Highlights Apprives», «Tequipment» «Fitting Lounge»։ Առանձնացված է նաև տարածք՝ թվայնացման համար, ցուցասրահում ներկայացված են հպազգայուն սարքեր։