ԱՄՆ-ն Սիրիայում սպանել է ԻՊ-ի առաջնորդներից մեկին, որը հարձակումներ էր ծրագրում Եվրոպայում

10:28 • 04.04.23

ԱՄՆ զինված ուժերը Սիրիայում անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել, որի հետևանքով սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը. այս մասին հայտարարվել է երկուշաբթի գիշերը:

ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել է, որ գործողության արդյունքում սպանվել է ԻՊ-ի ավագ առաջնորդ Խալիդ Այդ Ահմադ ալ Ջաբուրին. ահաբեկիչը պատասխանատու էր Եվրոպայում հարձակումների ծրագրման և ԻՊ-ի ղեկավարության ռազմական գերատեսչության հրամանատարությունը:Այս հարվածի հետևանքով ոչ մի խաղաղ բնակիչ չի զոհվել կամ վիրավորվել, ասվում է CENTCOM-ի հայտարարության մեջ։

Գեներալ Մայքլ Կուրիլան ասել է, որ ԻՊ-ը «շարունակում է սպառնալիք ներկայացնել տարածաշրջանի համար և դրանից դուրս»:

After the death of Khalid 'Aydd Ahmad al-Jabouri, General Michael Kurilla said ISIS 'continues to represent a threat to the region and beyond'A US armoured military vehicle drives on the outskirts of Rumaylan in Syria's northeastern Hasakeh province, bordering Turkey, on March 27, 2023A statement from US Central Command (CENTCOM) describing the strike on the ISIS leader