ԵՊԲՀ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցը համալրվել է նոր հիպերբարիկ օքսիգենացիայի սարքով

14:42 • 04.04.23

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը համալրվել է նոր հիպերբարիկ օքսիգենացիայի սարքով: Այս մասին հայտնում են ԵՊԲՀ մամուլի ծառայությունից: 

Ամբողջ աշխարհում լայն տարածում ունեցող բարոթերապիայի շնորհիվ օրգանիզմի բջիջներին հասցվում է թթվածին՝ բարձր ճնշման տակ:

Համալսարանական հիվանդանոցին սարքը նվիրել է Բոստոնի հայ-ամերիկյան բժշկական միությունը: 

ԱՄՆ-ից ժամանած նախաձեռնող խումբը՝ վերքերի, հիպերբարիկ և հետազոտական ընկերության՝ The Serena group-ի հիմնադիր, բժշկական տնօրեն Թոմաս Սերենան, տեխնիկական անձնակազմը, ամերիկաբնակ կամավոր բժիշկ Տիգրան Խալափյանը տեղում են մասնակցում սարքի տեղադրման, գործարկման աշխատանքներին, ինչպես նաեւ բժիշկների համար վերապատրաստման դասընթացներ են իրականացնում։

Մանրամասները՝ տեսանյութում։