Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ուղղված չէ որևէ երկրի դեմ․ նախագահ Նիինիստյո

19:39 • 04.04.23

Ֆինլանդիայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմ ուղղված չէ որևէ երկրի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հայտարարությունը:

«Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ուղղված չէ որևէ երկրի դեմ:  Այն նաև չի փոխում պետության արտաքին և անվտանգության քաղաքականության հիմքերը կամ նպատակները: Ֆինլանդիան կայուն և կանխատեսելի երկիր է, որը ձգտում է վեճերի խաղաղ կարգավորմանը», - նշվում է հայտարարության մեջ:

Նա ընդգծել է, որ Ֆինլանդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին «լիարժեք չէ» առանց Շվեդիայի անդամակցության: