ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն

16:43 • 04.04.23

Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ և հյուսիսատլանտյան դաշինքի՝ Ռուսաստանի Դաշնության սահմանների հետ շփման գծի ընդլայնումն արմատապես կփոխի իրավիճակը Հյուսիսային Եվրոպայում։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ։

Դրան ասվում է նաև, որ նախկինում Հյուսիսային Եվրոպան կարելի էր համարել աշխարհի ամենակայուն տարածաշրջաններից մեկը։ Սակայն այժմ Ռուսաստանը ստիպված կլինի պատասխան, այդ թվում՝ ռազմատեխնիկական միջոցներ ձեռնարկել՝ իր ազգային անվտանգությունն ապահովելու համար։

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության հյուսիս-արևմտյան սահմաններին պաշտպանական շինարարության կոնկրետ գործողությունները կախված կլինեն Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու կոնկրետ պայմաններից, ներառյալ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների և հարվածային զենքի համակարգերի տեղակայումը նրա տարածքում: