Թալիբներն աֆղանստանցի կանանց արգելել են աշխատել ՄԱԿ-ում

12:22 • 05.04.23

Աֆղանստանի թալիբների ներկայացուցիչները ՄԱԿ-ին հայտնել են, որ արգելում են կանանց աշխատել այս կազմակերպությունում, գրում է golosameriki.com-ը։

Այս մասին հայտնում է ՄԱԿ-ը՝ մեկնաբանելով խմբավորման հերթական որոշումը՝ սահմանափակել Աֆղանստանում կանանց իրավունքները և նրանց ազատ տեղաշարժը։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի համար նման արգելքներն անընդունելի են և, անկեղծ ասած, աներևակայելի», - լրագրողներին ասել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

ՄԱԿ-ն ավելի վաղ մտահոգություն էր հայտնել նման արգելքի հնարավոր ներդրման կապակցությամբ։