Բելառուսի և Ռուսաստանի տնտեսությունները պատժամիջոցների տակ չեն փլուզվի. Լուկաշենկո

22:14 • 05.04.23

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի և Ռուսաստանի տնտեսությունները չեն փլուզվի՝ չնայած դրսից սահմանափակող միջոցների տեսքով նրանց վրա գործադրվող ճնշմանը։

«Մենք կհաղթահարենք այս ամենը: Նա, ով հույս ուներ և կանխատեսում էր, որ մենք կփլուզվենք… Մենք ոչինչ չփլուզեցինք: Այո, հեշտ չի լինի: Իսկ ե՞րբ էր հեշտ»,-  ասել է Լուկաշենկոն՝ Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

Նա ընդգծել է, որ երկու երկրները կարողանում են լուծել նույնիսկ այն խնդրահարույց հարցերը, որոնք առաջացել են միկրոէլեկտրոնիկայի ոլորտում արևմտյան պատժամիջոցների ֆոնին։