Վաշինգտոնի կողմից «գունավոր հեղափոխություններին» աջակցությունն է հանգեցրել այսօրվա ուկրաինական ճգնաժամին. Պուտինը՝ Լին Թրեյսիին

16:59 • 05.04.23

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Մոսկվայում 17 երկրի դեսպանների հավատարմագրերը, ինչի կապակցությամբ հանդես է եկել ծավալուն ելույթով արտաքին քաղաքականության հարցերի շուրջ, հայտնում է fontanka.ru-ն:

Պուտինի հնչեցրած թեզերը հետևյալն էին՝

Աշխարհում իրավիճակը հիմա կայուն չէ, շատ հակասություններ են կուտակվել,

Ռուսաստանը բաց է առանց բացառության բոլոր երկրների հետ կառուցողական գործընկերության համար և չի պատրաստվում մեկուսանալ,

Ռուսաստանը որևէ երկրի նկատմամբ կանխակալ կամ թշնամական մտադրություններ չունի,

Ռուսաստանն ակտիվորեն վարելու է հավասարակշռված բազմավեկտոր արտաքին քաղաքականություն:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա ՌԴ նախագահն ասել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն անցնում են խորը ճգնաժամի միջով, որը հիմնված է աշխարհակարգի ձևավորման տարբեր մոտեցումների վրա։

Պուտինն ԱՄՆ դեսպան Լին Թեյսիին ասել է, որ Վաշինգտոնի կողմից «գունավոր հեղափոխություններին» աջակցությունն է հանգեցրել այսօրվա ուկրաինական ճգնաժամին և հետագայում նպաստել ռուս-ամերիկյան հարաբերությունների դեգրադացմանը։