Ոստիկանությունը շրջափակել է Թրամփին պատկանող հյուրանոցը Չիկագոյում
Ոստիկանությունը շրջափակել է Չիկագոյի Trump International Hotel and Tower հյուրանոցը, կան տեղեկություններ, որ շենքում զինված կին կա:
Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ շենքի մոտ կան ոստիկաններ, այդ թվում՝ հատուկ ջոկատայիններ, իսկ մոտակա փողոցը արգելափակված է տրանսպորտի համար։ Քաղաքի ոստիկանությունից հաստատել են, որ կանչով այնտեղ են եղել, սակայն մանրամասներ չեն հայտնել։
Ինչպես հայտնում է Chicago Sun Times-ը, ոստիկանությունը ժամանել է այն հաղորդագրությունների պատճառով, որ կեսօրից քիչ առաջ շենք է մտել ինքնաձիգով զինված կին։ Աղբյուրները նշում են, որ միջադեպը կենցաղային բնույթ է կրում և դեռ կապված չէ ահաբեկչության հետ։
CBS հեռուստաալիքը պարզաբանում է, որ կինը գտնվում է շենքի այն հատվածում, որտեղ գտնվում է հյուրանոցը, որի մուտքերն ու ելքերը արգելափակված են ոստիկանների կողմից։










