Արգելում եմ կառավարությունից ֆինանսավորվող հիմնարկներին «բրինձ-լոբի» տրամաբանությամբ բարեգործություն ընդունել․ մտնում ես դպրոց՝ պատից ռոկոկո ոճի բան է կախված․ Փաշինյան
Մարզային շրջագայությունների ընթացքում մտնում ես մի դպրոց կամ սոցիալական նշանակության օբյեկտ ու տեսնում ես պատից ռոկոկո ոճի բան է կախած, հարցնում ես՝ ինչ է, ասում են՝ դե նվեր են տվել, վերցրել ենք։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Այդ նվերի մասին էլ երևի 60 ժամ ֆիլմ, 25 հեռտուստատեսային ռեպորտաժ, 85 հատ պլակատ են նկարել, թե ինչպես մեծ բարեգործություն տեղի ունեցավ։ Սա պետք է դադարեցնել, ես ասել եմ՝ կառավարության ֆինանսավորման որևէ հիմնարկության արգելում եմ բրինձ-լոբի տրամաբանությամբ բարեգործություն ընդունել, ով ուզում է բարեգործություն անել, թող մասնակցի կառավարության ռազմավարական ծրագրերի իրականացմանը, դիմեն նախարարություն ու մեր սահմանած ստանդարտներով անեն բարեգործություն։ Թե չէ հատուկ բարեգործության աթոռներ կան, որ հենց ռեպորտաժը նկարում վերջացնում են, նստում ես, կոտրվում է»,- ասաց վարչապետը։
Փաշինյանն ասաց, որ այն ՊՈԱԿ-ների ղեկավարները, ովքեր դուրս կգան այս հանձնարարկաններից, նրանց նկատամաբ անհետաձգելի միջոցներ կձեռնարկվեն։










