Հրվ. ռազմական օկրուգի ՄիԳ 29-երը Հայաստանի լեռներում ոչնչացրել են պայմանական թշնամու ՀՕՊ ուժերը

12:38 • 07.04.23

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի օպերատիվ-մարտավարական ավիացիայի ՄիԳ 29 բազմանպատակային կործանիչների օդաչուները, ձմռան սեզոնի վերահսկիչ ստուգման շրջանակում, ոչնչացրել են պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության օբյեկտները:

Վարժանքների ծրագրի համաձայն՝ հրամանատարությունը հետախուզական տեղեկատվություն է ստացել բարձրլեռնային գոտում «թշնամու» ՀՕՊ ուժերի տեղակայման մասին, օպերատիվ-մարտավարական ավիացիայի անձնակազմին հանձնարարվել է ոչնչացնել օբյեկտները։

ՄիԳ 29-ի օդաչուները մարտական ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել դեպի այն տարածք, որտեղ տեղակայված են եղել պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության միջոցները և էլեկտրոնային արձակումներով ոչնչացրել թիրախները։ Հարվածի արդյունքում վերացվել են բոլոր օբյեկտները։

Թռիչքներն իրականացվել են օրվա տարբեր ժամերին:

Հարավային ռազմական օկրուգի ավելի քան 130 զինվորական ներգրավված է եղել ուսումնական թռիչքներում, ներգրավված է եղել շուրջ 25 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ 29 բազմաֆունկցիոնալ կործանիչներ։