Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է ծննդատուն՝ շնորհավորելու մայրության բերկրանքը զգացած կանանց

21:28 • 07.04.23

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է ծննդատուն՝ շնորհավորելու մայրության բերկրանքը զգացած կանանց: Այս մասին տեղեկանում ենք Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան էջից:

«Մայրության տոնը սկսվում է ծննդատնից։ Օրվա խորհրդով այսօր այցելեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ՝ շնորհավորելու մայրության բերկրանքը նոր զգացած կանանց:
Սիրելի մայրեր, ապրեք խաղաղ, երջանիկ և լուսավոր կյանքով՝ վայելելով մայրության ամեն օրը։
Շնորհավոր մայրության և գեղեցկության տոնը»,-գրել է նա՝ կից ներկայացնելով լուսանկարներ: