Սյունիքում բախվել են PAZ ավտոբուսն ու VAZ 2121-ը, կան վիրավորներ. Shamshyan.com (լուսանկարներ)
Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 376 կմ հատվածում բախվել են PAZ մակնիշի մարդատար ավտոբուսն ու VAZ 2121 մակնիշի ավտոմեքենան։
3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեղրու» բժշկական կենտրոն։
Վթարի հետևանքով 2 տրանսպորտային միջոցները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Ավտոբուսը հաշվառված է Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի հաշվեկշռում։













