Հայաստանը Մալայզիայում նոր դեսպան ունի

11:01 • 08.04.23

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանով Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտա-կարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանը, համատեղության կարգով, նշանակվել Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու-թյան 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտա-կարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանին, համատեղության կարգով, նշանակել Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)», - ասված է հրամանագրում։

Համապատասխան հրամանագիրը, որը ստորագրվել է ապրիլի 7-ին, հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: