«Զվարթնոց» օդանավակայանում ագելվել է Ժիրայր Սեֆիլյանի ելքը Հայաստանից

15:51 • 08.04.23

Զվարթնոց օդանավակայանում ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի ելքը ՀՀ տարածքից արգելվել է, բանավոր հայտնվել, որ արգելանքը կիրառված է վճռաբեկ դատարանի կողմից։ Այս մասին Ազգային-ժողովրդավարական Բևեռի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել:

«ՀՀ վճռաբեկ դատարանը դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 20-ին է հայտնի գործով կայացրել որոշում, որով որևէ կերպ չի սահմանափակվել Ժ. Սեֆիլյանի ազատ տեղաշարժի իրավունքը։

Արդեն դիմել ենք իրավասու կառույցներին՝ արհեստածին խոչընդոտները հրատապ կարգով վերացնելու և վերականգնելու Ժիրայր Սեֆիլյանի խախտված իրավունքները»,-ասված է հայտարարության մեջ: