Համբուրգում խոշոր հրդեհից հետո ծխի թունավոր ամպ է առաջացել. Der Spiegel

15:57 • 09.04.23

Համբուրգի Ռոտենբուրգսորտ թաղամասում խոշոր հրդեհից հետո ծխի թունավոր ամպ է առաջացել։ Այս մասին հայտնում է Der Spiegel հրատարակությունը։

Նշվում է, որ այրվում է երկու պահեստ։ Տարածքի բնակիչներին կոչ է արվել փակել պատուհաններն ու դռները, ինչպես նաև անջատել օդափոխությունն ու օդորակման համակարգերը:

NDR ռադիոկայանը հայտնում է, որ, ըստ նախնական տվյալների, խոսքը ջրածնի սուլֆիդի արտահոսքի մասին է։