Երևանի մետրոպոլիտենն անցել է միգծանի-երկկողմանի երթևեկության
Երևանի մետրոպոլիտենն անցել է միգծանի-երկկողմանի երթևեկության։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից:
«Ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան, իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում, ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան։ Իսկ «Բարեկամություն» կայարանից ուղևորները ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան այնուհետև իջնում գնացքից և մյուս գիծ տեղափոխվում «Գարեգին Նժդեհ» կայարան հասնելու համար»,– ասված է գրառման մեջ:
Նշվում է, որ պատճառը «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գլխավոր գծում գնացքի տեխնիկական խափանումն է։










