Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Գետափ համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին (տեսանյութ)

21:17 • 10.04.23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձոր կատարած այցի շրջանակներում այցելել է նաև Գետափ համայնք, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում վերակառուցված միջհամայնքային ավտոճանապարհին և այլ ծրագրերին։

«Գետափ համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում վերակառուցվել է միջհամայնքային ավտոճանապարհը, տեղի դպրոցի դիմաց կառուցվում է նաև բնակչության համար կարևոր նշանակություն ունեցող վերգետնյա անցում», - ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութին կից գրել է Փաշինյանը:

Գետափցի դպրոցականների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը հայտնել է նաև, որ որոշվել է Գետափում նոր մարզադպրոց կառուցել, որը կունենա նաև լողավազան և թույլ կտա երեխաներին տարբեր մարզաձևերով զբաղվել։

Մանրամասները՝ տեսանյութում։