Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Եղեգնաձորում մարզային նոր հիվանդանոցի, թիվ 1 հիմնական դպրոցի և համակարգչային տոմոգրաֆիայի կենտրոնի կառուցման ընթացքին (տեսանյութ)

19:27 • 10.04.23

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Եղեգնաձորում մարզային նոր հիվանդանոցի, թիվ 1 հիմնական դպրոցի եւ համակարգչային տոմոգրաֆիայի կենտրոնի կառուցման ընթացքին: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Վայոց ձորի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացա Եղեգնաձորում մարզային նոր հիվանդանոցի, թիվ 1 հիմնական դպրոցի եւ համակարգչային տոմոգրաֆիայի կենտրոնի կառուցման ընթացքին», - գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ վարչապետն այսօր աշխատանքային այցով գտնվել է Վայոց ձորի մարզում: Եղեգնաձորում կայացած խորհրդակցության ժամանակ նրան է ներկայացվել Վայոց ձորի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը: