Նիկոլ Փաշինյանն այցելել է Մալիշկա, ծանոթացել ասֆալտապատման աշխատանքներին (տեսանյութ)
Վայոց ձոր կատարած այցը շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Մալիշկա բնակավայր և ծանոթացել ասֆալտապատման աշխատանքներին։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Այցելեցի Եղեգնաձորի Մալիշկա բնակավայր, որտեղ նախորդ աշնանը ասֆալտապատվել է թիվ 1 միջնակարգ դպրոց տանող 1 կմ երկարությամբ ներհամայնքային ավտոճանապարհը»,-հրապարակված տեսանյութին կից գրել է Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ այսօր Մաշլիշկա բնակավայրում միջադեպ է տեղի ունեցել․ Մալիշկայի 47-ամյա բնակչուհին անձրևանոցը նետել է Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։ Կինը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Դեպքի առթիվ նախատեսվել է քրեական վարույթ։










