Արմեն Գրիգորյանն իրանցի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը

07:57 • 10.04.23

Ապրիլի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը:

Զրուցակիցները նաև անդրադարձել են երկկողմ հայ-իրանական հարաբերությունների օրակարգին և զարգացման հեռանկարներին: