Չինաստանի հետ հարաբերություններում լարվածությունը մեծ է․ Սպիտակ տուն

22:58 • 10.04.23

ԱՄՆ-ը կարծում է, որ լարվածությունը Չինաստանի հետ հարաբերություններում այժմ մեծ է, և պատրաստ է համապատասխան պահին բարձր մակարդակի շփումներ ունենալ Պեկինի հետ։

Ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին․

«Նախագահ Բայդենն անհամբեր սպասում է նախագահ Սիի հետ ևս մեկ հեռախոսազրույցի: Մենք դա կանենք ճիշտ ժամանակին: Կարևոր է բաց պահել հաղորդակցության ուղիները: Լարվածությունը միանշանակ բարձր մակարդակի վրա է: Մենք կցանկանայինք, որ այս հարաբերությունները լավանան»,- ասել է Քիրբին Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ։

Նա, մասնավորապես, նշել է, որ ԱՄՆ-ը այժմ քննարկում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Չինաստան այցի հնարավորությունը։

«Մենք նաև կապի մեջ ենք Չինաստանի հետ՝ կապված ԱՄՆ ֆինանսների և առևտրի նախարարների հնարավոր ուղևորությունների հետ՝ քննարկելու տնտեսական հարցեր», - հավելել է Սպիտակ տան խոսնակը։