Ազգային ժողովում քննարկվում էր ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությունը (տեսանյութ)

10:10 • 11.04.23

Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստը։ Օրակարգում ՄԻՊ ընտրության և ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդության հարցերն էին:

Նշենք, որ այսօր տեղի կունենա նաև Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Նման առաջարկով հանդես է եկել խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։ Ազգային ժողովի ղեկավարը, մասնավորապես, մտահոգություն է հայտնել խորհրդարանի ծավալուն օրակարգի կապակցությամբ.

Արտահերթ նիստը կսկսվի ժամը 18:30-ին և կտևի մինչեւ 20:00-ն: