Բայդենը հավանություն է տվել կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրության վերացմանը

10:20 • 11.04.23

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանված արտակարգ դրության վերացմանը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Երկուշաբթի՝ 2023 թվականի ապրիլի 10-ին, նախագահը ստորագրել է օրենքը… որով ավարտվում է COVID-19 համավարակի պատճառով սահմանված ազգային արտակարգ դրության ռեժիմը», - ասված է հաղորդագրությունում։

2020 թվականի մարտին ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարվել էր հանրային առողջապահական ոլորտում հայտարարվել էր արտակարգ իրավիճակ։

Այն թույլ է տվել վարչակազմին լրացուցիչ ռեսուրսներ օգտագործել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում, այդ թվում՝ առանց Կոնգրեսի համաձայնության։