00:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՊՆ (լրացվող)

20:40 • 11.04.23

08։00

Գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի:

00։50

Ժամը 00:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

23։30

Ժամը 23:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

 

23։00

Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

 

22:15

Ժամը 22:15-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

 

21։30

Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

 

20:39


Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:


19:57

Ժամը 19:55-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ: Հայտնում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

Պաշտպանության նախարարությունը հորդորում է չհրապարակել հայկական կողմի կորուստների վերաբերյալ չճշտված տեղեկություններ: Պաշտպանության նախարարությունը հայկական կողմի կորուստների վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: Իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները կլինեն շարունակական:


19:48

Ժամը 19:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ: Հայտնում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:


19:38

Ժամը 19:35-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
Վերջինս հանդես կգա իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով:


19:29


19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Վարդենիսի ուղղությամբ այս պահին գնդակոծության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հիշյալ ուղղությամբ այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ իրանական անօդաչու թռչող սարքեր չկան:

Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով: