Պերուում 76 ուղևոր տեղափոխող ավտոբուսն ընկել է գետ
09:53 • 11.04.23
Պերուի Հուանուկո - Լիմա երթուղու միջքաղաքային ավտոբուսը վթարի է ենթարկվել և ընկել գետը, հայտնում է Republica-ն։
Նշվում է, որ ավտոբուսը բախվել է բեռնատարին: Վթարի հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս 25-ը վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։ Ընդհանուր առմամբ ավտոբուսում եղել է 76 ուղևոր։
Ըստ հրապարակման՝ պարզվել է, որ վթարի մեղավորը բեռնատարի վարորդն է։
Placeholder










