Փոխհրաձգություն Տեղ գյուղում․ կան զոհ և վիրավորներ

17:11 • 11.04.23

Քիչ առաջ Տեղ գյուղում փոխհրաձգություն է տեղի ունեցել, հայկական կողմն ունի զոհ և վիրավորներ: Tert.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց Տեղ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանը, ով նշեց, որ այս պահին այլ մանրամասներ չի կարող հայտնել։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է նաև, որ Տեղում վիճակը շարունակում է մնալ լարված. «Այս պահին մեծ դժվարությամբ տարածքից դուրս են բերում վիրավորներին»։