Առաջին անգամ չէ, որ ադրբեջանցիները ՀՀ սահման են մտնում, նախկինում ևս բազմաթիվ նման դեպքեր եղել են. ՔՊ պատգամավոր 24news.am (տեսանյութ)

22:09 • 11.04.23

Առաջին անգամ չէ, որ ադրբեջանցիները ՀՀ սահման են մտնում, նախկինում ևս բազմաթիվ նման դեպքեր եղել են։

24news.am-ի հետ հարցազրույցում ասել է ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը․

«Ունենք իրավիճակ, երբ ադրբեջանցիներ են հայտնվել ՀՀ տարածքում։ Մեկը բռնված է, մյուսը, եթե կա այդպիսին, կբռնեն։ Չի կարելի ասել, որ սա բացառություն է, առաջին անգամ է լինում։ Որքան գիտեմ բազմաթիվ դեպքեր կան Արցախի կողմից գրանցված, երբ մարդիկ էին սահմանն անցնում, բռնվում էին, հետ էին տրվում։ Չեմ կարծում, որ այս դեպքը պետք է բացառիկ դիտարկենք։

Իրավապահները, ԱԱԾ-ն պետք է գնահատեն իրավիճակը։ Չեմ կարող ասել, թե ինչ տրամաչափի խոչընդոտներ կարող են առաջանալ և ինչ ռիսկեր կան։

Հարցի լուծումը պատկերացնում եմ միայն դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցի լուծման արդյունքում»։