Վաշինգտոնում հրաձգություն է տեղի ունեցել

22:26 • 11.04.23

Վաշինգտոնում հրաձգություն է տեղի ունեցել։ Հայտնել է տեղի ոստիկանությունը։

Ըստ ականատեսների՝ կան տուժածներ։

Ոստիկանությունը նրանց թվի և դեպքի մասին մանրամասներ չի հայտնում, սակայն, ըստ սոցցանցերի տեղեկությունների, դեպքը տեղի է ունեցել Stewart Funeral Home հուղարկավորության բյուրոյում, առնվազն չորս մարդ վիրավորվել է։ Փակ են մոտակա փողոցները։