Երևանում բախվել են Ford-ն ու երկու Nissan, կան վիրավորներ. Shamshyan.com

21:28 • 12.04.23

Երեկ՝ ապրիլի 11-ին, ավտովթար  է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:30-ի սահմաններում Բագրատունյաց 15 հասցեի դիմաց բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արա Խ.-ի վարած Nissan  մակնիշի, Շիրակի մարզի բնակիչ 47-ամյա Արմեն Պ.-ի վարած Ford մակնիշի և «Սափսան» ընկերության տնօրենի կողմից կայանված Nissan մակնիշի ավտոմեքենաները:

2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: