Իսրայելը պատրաստակամ է հարթակ տրամադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար
Իսրայելը պատրաստ է հարթակ տրամադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար, եթե կողմերը նման ցանկություն հայտնեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում։
«Եթե Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության գալու ցանկություն ունեն, մենք միշտ պատրաստ ենք օգնություն ցուցաբերել։ Մենք լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, լավ հարաբերություններ ունենք Ուկրաինայի հետ»,- ասել է նա՝ պատասխանելով իսրայելական կողմի՝ Մոսկվայի և Կիևի բանակցությունների համար հարթակ տրամադրելու պատրաստակամության մասին հարցին։
«Մենք միշտ մի բան ենք ասում՝ սպասում ենք, որ այս իրավիճակը հանդարտվի, կողմերը պետք է հասկանան, թե ինչ են ուզում, որպեսզի խաղաղ բանակցություններ վարեն, կապ չունի՝ Իսրայելը կամ մեկ այլ երկիր միջնորդի, ցանկություն է պետք համաձայնության հասնելու»,- հավելել է դիվանագետը։










