Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ուզբեկստան

20:52 • 13.04.23

Ապրիլի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ուզբեկստանում։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, ԱԳ նախարարը Սամարղանդում մասնակցելու է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: