Կապանում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողը ոստիկանությունում է

15:46 • 13.04.23

Կապանում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողը այս պահին ոստիկանությունում է։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նշենք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել էր Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող։ Ըստ նրա խոսքի՝ իր հետ եղել էր ևս մեկ զինծառայող։ Նրա որոնողական աշխատանքները շարունակվում էին արդեն 3 օր: