Ռուսական ուժերը շարունակում են Բախմուտի գրոհը՝ փորձելով շրջապատել քաղաքը հյուսիսից և հարավից

15:48 • 13.04.23

Ռուսական զորքերը Դոնեցկի մարզի Բախմուտի շրջանում ամեն օր իրականացնում են 40-50 հարձակողական, գրոհային գործողություն, ավելի քան 500 գնհակոծում՝ օգտագործելով առկա սպառազինությունների ամբողջ տեսականին։ Այս մասին ապրիլի 13-ին Ուկրաինայի հեռուստատեսությամբ հեռարձակված ճեպազրույցում հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր օպերատիվ տնօրինության պետի տեղակալ Ալեքսեյ Գրոմովը։

«Այսօր ամենաբարդը մնում է Բախմուտ ուղղությունը, որտեղ հակառակորդը շարունակում է հարձակողական գործողությունները Բախմուտ քաղաքի կենտրոնական հատվածում, ինչպես նաև Բոգդանովկա և Իվանովսկոյե բնակավայրերի ուղղությամբ՝ քաղաքը հյուսիսից շրջապատելու և շրջափակելու նպատակով։ Ավդեևսկի ուղղությամբ Բախմուտի շրջանում հարձակողական ներուժն ուժեղացնելու համար հակառակորդի որոշ ուժեր և միջոցներ են տեղաշարժվել»,- ասել է Գրոմովը։

«Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարությունը «ուշադրություն չի դարձնում կադրերի զգալի կորուստներին: Այսպիս, միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում Բախմուտի շրջանում հակառակորդը կորցրել է գրեթե 4500 վագներական զինվոր և ռուսական կանոնավոր բանակի զինծառայող, որոնք սպանվել և վիրավորվել են», - ընդգծել է Գրոմովը։