Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ հարցերով միջազգային համագործակցության հարցերով տեղակալի հետ

10:40 • 13.04.23

Ս․թ․ ապրիլի 12-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պետքարտուղարությունում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ հարցերով միջազգային համագործակցության հարցերով տեղակալ Թոդ Ռոբինսոնին։

Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը:

Մ․Գրիգորյանը և Թ․Ռոբինսոնը մտքեր են փոխանակել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ, մասնավորապես՝ ոստիկանության բնագավառում և դատական համակարգում։ Կողմերը արձանագրել են նշյալ ուղղություններով հայ-ամերիկյան համագործակցության բարձր մակարդակը: