130 ԱՄՆ օրենսդիր ԵՄ-ին կոչ է արել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն
ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 130 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը ստորագրել է համատեղ նամակ՝ կոչ անելով Եվրամիությանը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն, գրում է golosameriki.com-ը:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելին ուղղված նամակում օրենսդիրներն ասում են, որ Իրանը «ահաբեկչության առաջատար պետություն է», և որ տասնամյակներ շարունակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «ազատ և բացահայտ դավադրություն է կազմակերպել ԵՄ երկրների քաղաքացիների դեմ»:
«Հաշվի առնելով Իրանի կողմից ԵՄ անդամ երկրներին և նրանց քաղաքացիներին սպառնացող աճող վտանգը՝ կոչ ենք անում առավելագույն հրատապությամբ լուծել այս հարցը», - ասվում է նամակում:
Նամակի հեղինակները նաև հղում են անում Ուեսթ Փոյնթի ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի ուսումնասիրությանը, ըստ որի՝ Իրանը վերջին հինգ տարվա ընթացքում «նվազագույնը 33 դավադրություն է կազմակերպել Եվրոպայում քաղաքացիներին լրտեսելու, առևանգելու և սպանելու համար»։
Բորելն ասել է, որ ԵՄ-ն չի կարող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը անվանել ահաբեկչական կազմակերպություն, քանի դեռ ԵՄ անդամ առնվազն մեկ երկրի դատարանի որոշումը չի կայացրել:










