Երևանի և Լիոնի գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցման նախագիծը կլինի առանցքային. Տիգրան Ավինյանն ու Լիոնի քաղաքապետն այցելել են պատմական թաղամաս (լուսանկարներ)

20:22 • 13.04.23

«Երևաննախագիծ» ընկերության և Լիոնի քաղաքապետարանի՝ Կոնդի վերակառուցման ժամանակին մշակած նախագիծը գործնական փուլ կթևակոխի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ինչպես հաղորդվում է, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեին ուղեկցել է Կոնդ, տեղում ծանոթացրել պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող թաղամասի խնդիրներին ու խոսել զարգացման հեռանկարներից: Կողմերը նկատել են, որ երկու քաղաքների միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են՝ քաղաքաշինական կարևոր այս նախագծին կյանք տալու համար:

Առաջիկայում հայ և ֆրանսիացի մասնագետները կանցնեն գործի՝ քննարկումներին ներգրավելով նաև կոնդեցիներին: Նախաձեռնության նպատակն է, պահանելով պատմական թաղամասի ինքնատիպ կոլորիտը, համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը:

May be an image of 5 people and street

May be an image of 4 people

May be an image of 5 people

May be an image of 1 person

May be an image of 3 people

May be an image of 5 people and street